Երբևէ մտածե՞լ ես քո գաղափարը բիզնեսի վերածելու

կամ

բիզնեսդ կառավարելու ու այն առցանց հարթակում ընդլայնելու մասին։



Եթե այո, ապա պետք է անպայման գրանցվես մեր ծրագրին, քանի որ այն կօգնի քեզ ստեղծելու և խթանելու քո բիզնեսն օնլայն։

Մենք կօգնենք քեզ հաղթահարել հետևյալ խնդիրները՝․․․

Մենք ստեղծել ենք մրցունակ գիտելիք Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի երիտասարդների համար քո կյանքն ավելի լավն ու ավելի երջանիկ դարձնելու համար։
  • Սկսնակների համար

    Չունե՞ս վստահություն ապագայի նկատմամբ ու չգիտե՞ս, թե ինչպես կարող ես գումար վաստակել:

    Ուզում ես քո սեփական բիզնեսն ունենալ, բայց չգիտե՞ս որտեղից սկսել:

    Վախենու՞մ ես, որ բիզնեսում ոչինչ չի՞ ստացվի։

    Վստա՞հ չես, որ բիզնեսդ կարող ես զարգացնել առանց մենթորի:

    Չգիտե՞ս ինչպես գեներացնել բիզնես գաղափարներ:

  • Բիզնես-փորձառուների համար

    Չունե՞ս առցանց բիզնես վարելու և խթանելու փորձ:

    Չգիտե՞ս ինչպես ղեկավարել առաջադրանքները:

    Չգիտե՞ս ինչպես տեսանյութեր պատրաստել բիզնեսդ առցանց գովազդելու համար:

    Չգիտե՞ս ինչպես զարգացնել բիզնեսդ առանց հրապարակային ելույթների:

    Վախենու՞մ ես հրապարակային ելույթներից:

Մրցունակ գիտելիքի ծրագիր երիտասարդների համար

Մենք տեսությունն ու գիտելիքը փոխակերպում ենք այնպիսի հմտությունների և կարողությունների, որոնք կօգնեն քեզ ստեղծել և խթանել քո բիզնեսն առցանց

կամ

զարգացնել ձեռնարկատիրական, թվային և առաջնորդական այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանք ձեռք բերելու համար։

Ծրագիրը հագեցած է պրակտիկայով, համապատասխան գիտելիքներով, սակայն քեզ չի ծանրաբեռնի ավելորդ տեղեկատվությամբ։


Մեկնարկը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում՝

հոկտեմբերի 2-ից, 2023թ․

Ծրագրի վերջնարդյունքները
Բիզնես գաղափարի գեներացում
Կհիմնես օնլայն բիզնես՝ աշխատելով տնից։
Բիզնես կառավարում
Կզարգացնես քո առաջնորդային և կազմակերպական հմտությունները։
Մենթորություն և ուղղորդում (coaching)
Կզարգացնես քո բիզնես ռազմավարությունը, հայեցակարգը և գաղափարախոսությունը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի փորձառու մարզիչների և մենթորների օգնությամբ:
Բրենդի ստեղծում
Մենք օգնում ենք անհատներին կամ ստարտափներին ստեղծելու իրենց վիզուալ ինքնությունը՝ հիմնվելով մարքեթինգային հետազոտությունների վրա: Դու ևս կկարողանաս ստեղծել վիզուալներ քո բրենդի համար, ինչպես նաև պրոմո-տեսանյութեր և լուսանկարներ՝ այն գովազդելու նպատակով:
Թվային մարքեթինգի խթանում
Կյուրացնես առցանց մարքեթինգի խթանման հիմնական հայեցակարգը և առևտրային գործունեություն կծավալես թվային հարթակներում: Կկարողանաս կոտրել առցանց և ոչ առցանց աշխարհների միջև պատնեշը՝ հաճախորդների հետ ավելի լավ հաղորդակցվելու համար:
Ֆինանսավորման պատրաստվածություն
Կմշակես բիզնես պլան ազգային և փիչինգի միջազգային մրցույթներին ներկայացնելու նպատակով։
Ինչպե՞ս է ծրագիրն իրականացվելու
Առցանց գրանցում (մինչև 30/09/2023թ․)
Մասնակցության հաստատում (30/09/2023թ-ից մինչև 2/10/2023թ․)
Առցանց ուսուցում ( 2/10/23թ-ից մինչև 10/11/2023թ․)
Առցանց հասանելիություն աշխարհի ցանկացած կետից: Դասընթացներն ունեն գործնական տեսադասեր և նյութեր
Առցանց առաջադրանքների կատարում
Կատարի՛ր առաջադրանքներն այնտեղից, որտեղ քեզ հարմար է։
Մենթորների և մարզիչների հետ առցանց և առերես աշխատանք
Ամրապնդի՛ր գիտելիքներդ ու ուղղի՛ր սխալներդ առցանց և առերես հանդիպումների ընթացքում
Բիզնես պլանի ներկայացում թիմակիցների և մարզիչների հետ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ
Պատրաստի՛ր քո պորտֆոլիոն, ստեղծի՛ր քո բիզնեսը կամ պատրաստվի՛ր բարձրակարգ աշխատանք ունենալուն
Ազգային մրցույթ
Ներկայացրու՛ քո բիզնես գաղափարը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ազգային մրցույթներում
Փիչինգի միջազգային մրցույթ
Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ազգային մրցույթների հաղթողներն իրենց բիզնես գաղափարները կներկայացնեն Բուլղարիայում (Սոֆիա) անցկավելիք փիչինգի միջազգային մրցույթի շրջանակներում։
Ձեռնարկատիրական «Smart Caffe» ցանցի առավելությունները
  • Կրթություն և հավաստագրում
    • Բիզնեսի առցանց զարգացման և դրամայնացման վերաբերյալ խտացված դասընթացներ,
    • Դասընթացներ, որոնք հարմարեցված են երիտասարդության (մասնագիտական կարիերայի զարգացման համար) և իրական սեկտորի ներկայիս պահանջներին,
    • Բնագավառի փորձառու դասախոսներ,
    • Վկայական՝ դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում:
  • Կարիերայի զարգացում
    • Աջակցություն մասնագիտական զարգացմանը, ինչը ենթադրում է ինչպես կարիերայի աճ, այնպես էլ սեփական բիզնեսի ստեղծում,
    • Աջակցություն զբաղվածության հարցում,
    • Աջակցություն Ձեր երազանքի աշխատանքն ունենալու հեռանկարով սեփական ուժեղ կողմերը բացահայտելու գործում։
  • Բազմաթիվ ռեսուրսներ
    • Անվճար դասընթացներով կրթական ծրագիր ՝ www.smartchannel.digital
    • Բիզնեսի զարգացման հարթակ՝ հագեցած ձեռնարկներով, հոդվածներով,
    • Բիզնես գաղափարների շուկա՝ www.smartchannel.org
    • 13 «Smart Caffe»՝
    Մոլդովայի պետական համալսարան
    Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարան
    Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիա
    Մոլդովայի տեխնիկական համալսարան
    Երաժշտության, թատրոնի և գեղարվեստի ակադեմիա
    Մոլդովայի պետական ագրարային համալսարան
    Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամ
    Բրյուսովի անվան պետական համալսաարան
    Իլիայի պետական համալսարան
    Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան
    Սպառողական կոոպերատիվների բելառուսական առևտրատնտեսական համալսարան
    Մինսկի ինովացիոն համալսարան
  • Առցանց և առերես համատեղ աշխատանք և կապերի ստեղծում
    • 13 «Smart Caffe»՝ հիմնադրված Մոլդովայի 5, Բելառուսի 2, Հայաստանի 3 և Վրաստանի 2 բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածքում,
    • Առցանց կրթություն թվային հարթակներում,
    • Առցանց կրթություն կապերի հաստատման, համագործակցության և հաղորդակցության համար նախատեսված «Smart Caffe» ստեղծարար աշխատանքային տարածքներում,
    • Միջազգային համայնքի տելեգրամյան ալիք,
    • Բիզնես գաղափարների մշակում (գաղափարների ստեղծումից մինչև մուտք դեպի շուկա) շնորհիվ արտալսարանային բազմաշերտ դասընթացի, որը հարմարեցված է իրական շուկայի պահանջներին և կարիքներին։
Մեր թիմը
Ամենախելացի մարդիկ ամեն օր աշխատում են՝ ստեղծելու քո բիզնեսն ու առցանց հարթակում այն հնարավորինս առաջ մղելու համար։
  • Varduhi Hovsepyan
    Associate Professor, PhD
    Vice-Rector for Scientific Affairs
    varduhi@inbox.ru
  • Armenuhi Harutyunyan
    Associate Professor, PhD
    Head of Research, Innovation and Cooperation Department
    harutyunyanarmine71@gmail.com
  • Hrayr Papoyan
    Associate Professor, PhD
    Dean of the Faculty of Social Sciences, 
    hrayrpapoyan@gmail.com
  • Heghine Ohanyan
    Associate Professor, PhD
    Head of the Chair of Mathematics and Informatics 
    OhanyanHH@gmail.com
    OhanyanHH1970@mail.com
  • Viktorya Harutyunyan
    Associate Professor, PhD
    Head of the Chair of Economics, Law and Management,
    vikavharutyunyan@gmail.com
  • Gohar Dokholyan
    Associate Professor, Ph.D
    Chair of Foreign Languages and Literature
    dokholyangohar@mail.ru
  • Heghine Melkonyan
    Associate Professor, PhD
    melkonyan.h.a@gmail.com
  • Lilit Parsadanyan
    Lecturer, Chair of Foreign Languages and Literature
    parsadanyanlilit@mail.ru
  • Arine Stepanyan
    Lecturer, PhD in Economics,
    Chair of Economics, Law and Management
    arin-step88@mail.ru
  • Armine Gevorgyan
    Lecturer, PhD in Economics,
    Chair of Economics, Law and Management
    mrsarminegevorgyan1987@gmail.com
  • Karine Siradeghyan
    Lecturer, Chair of Mathematics and Informatics
    tkarinsir@gmail.com
  • Ani Mamajanyan
    Deputy Chief Accountant
    ani.mamajanyan@gmail.com
Ինչպե՞ս դիմել
1 Գրանցվի՛ր հիմա
  • Գրանցվելուց հետո սպասիր հավաքագրման մասնագետի կողմից էլեկտրոնային նամակի, որում քեզ կբացատրեն կանոններն ու կխնդրեն ներկայացնել հայտի փաստաթղթերը բիզնեսի առցանց զարգացման և դրամայնացման ինտենսիվ դասընթացների համար (Մրցունակ գիտելիքի ծրագիր երիտասարդների համար)
2 Ստացիր էլ․ նամակ, որում նշված են հիմնական կանոնները
  • Առցանց գրանցում և համաձայնություն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ «CONNECT» նախագծի կանոնակարգին,
  • Անվճար՝ ներառյալ համալսարանի արտասահմանցի ուսանողների համար,
  • Առնվազն 5 շաբաթ տևողությամբ,
  • Հասանելի է 3 ձևաչափով (հիբրիդային ձևաչափ= առցանց և դեմ առ դեմ ձևաչափ), գերակշռում է հեռավար ուսուցումը,
  • Մեկ ուսանողը կարող է մասնակցել միայն մեկ ծրագրի,
  • Գրանցված և գրանցումը հաստատած ուսանողները դառնում են Ձեռնարկատիրական «Smart Caffe» միջազգային ցանցի անդամներ (առցանց և օֆլայն համայնքներ),
  • Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կոմից ՀԳ2, ԿԶԲԿ, Erasmus+ի շրջանակներում,
  • Դասընթացի ավարտին մասնակցության վկայական կստանան այն ուսանողները, որոնք կատարել են ծրագրի 80%-ը (վերը նշված 3 դասընթացները):
Երիտասարդների համար մրցունակ գիտելիքի ծրագրին մասնակցության հաստատում
Անհրաժեշտ փաստաթղթերը տպելուց և ստորագրելուց հետո դրանք ուղարկեք տրամադրված էլ. հասցեին, այնուհետև սպասեք ընտրված դասընթացին Ձեր մասնակցությունը հաստատող էլ. նամակի, որում կնշվի համապատասխան դասընթացներին մասնակցելու Moodle հղումը՝
  • Բիզնեսի խթանման կամ աքսելերացիայի դասընթաց,
  • Առաջնորդության և արվեստի հմտությունների դասընթաց,
  • Թվային հմտությունների զարգացման դասընթաց։
Ինչպես նաև կտրամադրվեն մանրամասներ առցանց ինտերակտիվ և դեմ առ դեմ հանդիպումների մասին:
4 Երիտասարդների համար մրցունակ գիտելիքի ծրագրին մասնակցության վկայական
Դասընթացի ավարտին մասնակցության վկայական կստանան այն ուսանողները, որոնք կկատարեն ծրագրի 80%-ը (վերը նշված 3 դասընթացները):
Ձեռնարկատիրական "Smart Caffe" ցանցի մասին
Ձեռնարկատիրական «Smart Caffe» ցանցը մեծ հնարավորություններ ընձեռող ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների շրջանում նորարարական ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը և խթանելով ակադեմիական ու բիզնես աշխարհների միջև կապը բիզնեսի, կարիերայի և բաց նորարարությունների զարգացման միջոցով:
Գրանցվել
Գրիր հիմա և ստացիր առաջին խորհրդատվությունն անվճար
Սեղմելով այս կոճակը՝ համաձայն եմ անձնական տվյալների մշակմանը և գաղտնիության քաղաքականությանը
Կոնտակտային տվյալներ

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան
պետական համալսարան» հիմնադրամ
Կայք՝ https://vsu.am/
էլ․հասցե՝ info@vsu.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website